Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվն անցկացրեց հերթական տարեկան ամփոփիչ հանդիպումը

2018-02-16

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվն անցկացրեց արդեն ավանդույթ դարձած տարեկան ամփոփիչ հանդիպումը՝ վերլուծելով և քննարկելով աշխատակազմի նախորդ տարվա ձեռքբերումները, կազմակերպության առաջխաղացումն արտացոլող ընդհանուր ցուցանիշները: 2018թ. հունվարի 29-ին կայացած վերոնշյալ հանդիպման անցկացման վայր այս անգամ ընտրվել էր "Էլիտ պլազա" բիզնես կենտրոնը:
Հանդիպմանը ելույթ ունեցան կոոպերատիվի Գլխավոր գործադիր տնօրեն/նախագահ Արմեն Գաբրիելյանը, գործադիր տնօրենի տեղակալները, բաժնի պետերը: Ներկայացվեցին նախորդ տարվա ձեռքբերումները, քննարկվեցին կոոպերատիվի վարկային պորտֆելի և այլ ցուցանիշների աճի դինամիկան, ֆինանսական հիմնական ցուցանիշները և աշխատանքային այլ հարցեր:
Աշխատանքային տարվա արդյունքների ամփոփման հիման վրա մրցանակներ շնորհվեցին լավագույն ցուցանիշներ ապահոված մարզային մասնաճյուղերին և աշխատակիցներին: Անվանակարգերում ընդգրկված էին հետևյալ ցուցանիշները՝

  1. Տարվա ընթացքում վարկային պորտֆելի առավելագույն աճ ապահոված մասնաճյուղ
  2. Տարվա ընթացքում տրամադրված վարկերի առավելագույն ծավալ
  3. Տարվա ընթացքում տրամադրված վարկերի առավելագույն քանակ
  4. Պորտֆելի լավագույն որակ

"Ֆարմ Կրեդիտ"-ի ղեկավարությունը կարևորում է նմանատիպ հավաքների իրականացումը, քանի որ դրանց բուն առաքելությունը կոոպերատիվի աշխատակազմի մասնակցությամբ ռազմավարական ծրագրերի քննարկումն ու պլանավորումն է, ինչն էլ նպաստում է թիմային աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվն անցկացրեց հերթական տարեկան ժողովները

2015-02-10 Հունիսի 5-ից 18-ը ՀՀ յոթ մարզերում (Արմավիր, Արարատ, Կոտայք, Արագածոտն, Վայոց ձոր, Սյունիք,...

Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը մասնակցեց Ռուսաստանի վարկային միությունների լիգայի 12-րդ ամենամյա ֆորումին

2015-02-10 Ռուսաստանի վարկային միությունների լիգայի հրավերով ս.թ. մայիսի 23-ից 25-ը "Ֆարմ Կրեդիտ Արմենիա"...

Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ն մասնակցեց Եվրոպայի կոոպերատիվների միության ամենամյա համաժողովին

2015-02-10 Մայիսի 16-19-ը "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի Գլխավոր գործադիր տնօրեն/նախագահ Արմեն...