Ֆարմ Կրեդիտը գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի մասնակից

2018-01-10

Դեկտեմբերի 15-ին Արարատի քաղաքապետարանում "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի աշխատակիցները մասնակցություն ունեցան ՀՀ գյուղնախարարության կողմից գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության աջակցության մարզային կառույցների կողմից կազմակերպված դասընթացներին, որի արդյունքում գյուղատնտեսները ստանում են հավաստագրեր սուբսիդավորման ծրագրին մասնակցելու համար: Եռօրյա դասընթացները սովորաբար անցկացվում են 25-հոգանոց խմբերով ԳԱՄԿ-ի խորհրդատուների կողմից, իսկ վերջին օրը ժամանակ է տրամադրվում ֆինանսական հաստատություններին ներկայացնելու իրենց ուսուցողական նյութերը: Քանի որ այս անգամ մասնակիցները գլխավորապես "Ֆարմ Կրեդիտ"-ի անդամ-փայատերեր էին, մեր աշխատակիցները նախաձեռնություն էին ցուցաբերել մասնակցելու դասընթացին որպես խորհրդատուներ և ևս մեկ անգամ իրենց հաճախորդների հետ քննարկելու վարկավորման գործընթացը և ճիշտ խորհուրդներ տալու նրանց:
Այսպիսով, դասընթացների ընթացքում ԳԱՄԿ-ի խորհրդատուները ֆերմերներին սովորեցնում են, թե ինչպես մշակել և զարգացնել իրենց տնտեսությունները, իսկ մենք՝ ֆինանսական կառույցի աշխատակիցներս, սովորեցնում ենք, թե ինչպես տնօրինել ստացված գումարը այդ տնտեսություններում:

Վերադառնալ նախորդ էջ