Ֆրանսիական խնայողական բանկերի ազգային ֆեդերացիան և Ֆարմ Կրեդիտ Արմենիան համագործակցության պայմանագիր ստորագրեցին

2017-06-15



Փարիզ, 14/06/2017թ.

Ֆրանսիական խնայողական բանկերի ազգային ֆեդերացիան (FNCE), շնորհիվ կամավորական սկզբունքների վրա հիմնված իր համագործակցությունների ծրագրի, և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը հունիսի 14-ին Փարիզում ստորագրեցին տեխնիկական համագործակցության պայմանագիր: Այս պայմանագիրը նպատակ ունի նպաստելու Ֆարմ Կրեդիտ Արմենիայի աշխատակիցների կրթամակարդակի և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև եվրոպական կոոպերատիվ մշակույթի լավագույն փորձի կիրառմանը:
Արարողությանն իրենց հարգարժան ներկայությամբ պատվել էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը և դեսպանորդ Լևոն Ամիրջանյանը:
Միջոցառմանը ներկա էին նաև BPCE-ի Կառավարող խորհրդի նախագահի խորհրդական Նիկոլա Դուհամելը, որը զբաղվում է BPCE-ի հասարակայնության հետ կապերով, BPCE International-ի Հաղորդակցության և ինստիտուցիոնալ կապերի բաժնի ղեկավար Ֆրանսուա Նոել Ռոբինեն, FNCE-ի Գլխավոր գործադիր տնօրեն և ֆինանսական բաժնի ղեկավար Ֆլորանս Ռենեիքսը և FNCE-ի նախագահ Ժան Արոնդելը:
CIBP Միջազգային Կոնգրեսի ժամանակ ունեցած մի քանի հանդիպումների արդյունքում, ապա դրանց հաջորդող FNCE-ի փարիզյան գրասենյակում տեղի ունեցած հանդիպումներից հետո երկու կազմակերպությունները, որոնք նպատակ ունեն զարգացնել կոոպերատիվների մոդելը, արժեքներն ու սկզբունքները, որոշեցին համագործակցության պայմանագիր ստորագրել:
Ֆարմ Կրեդիտ Արմենիան վարկային կոոպերատիվ համակարգի միջոցով նպաստում է գյուղատնտեսական տնտեսությունների և գյուղտեխնիկայի զարգացմանը: Նրա առաքելությունն է բարելավել գյուղական Հայաստանի կենսամակարդակը՝ տրամադրելով մատչելի ֆինանսական ծառայություններ գյուղատնտեսությանը, ագրոբիզնեսին, փոքր և միջին ձեռնարկատերերին, միկրո-վարկառուներին, ֆերմերներին, կանանց և գյուղաբնակ փոքրամասնություններին: Մեր նպատակն է գյուղատնտեսական վարկային ներդրումներով առաջատարը լինել Հայաստանի վարկային կազմակերպությունների  շարքում նպաստելով իր փայատերերի բիզնեսների զարգացմանը:
Ինչպես նշեց FNCE-ի Նախագահ Ժան Արոնդելը. "Այս պայմանագիրը հիմքեր է կառուցում հետագա արդյունավետ համագործակցության համար":
Նրա կարծիքը հավաստեց ՖԿԱ Նախագահ և Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը՝ նշելով. "FNCE-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն կտա ֆրանսիական կոոպերատիվ մշակույթի լավագույն փորձը կիրառել մեր զինանոցում":

Ֆարմ Կրեդիտ Արմենիայի մասին.

6 500 անդամ-փայատեր

Ակտիվներ՝ 17.5 մլն եվրո

Կապիտալ՝ 2.1 մլն եվրո

Լիզինգ՝ 130 միավոր գյուղտեխնիկա, 1.2 մլն եվրո ընդհանուր արժողությամբ

Տրամադրված վարկերի քանակը՝ 12.512 վարկ, 51 մլն եվրո ընդհանուր արժողությամբ

FNCE-ի մասին.

FNCE-ն մի կառույց է, որը  ներկայացնում է տարածաշրջանային 16 խնայողական բանկեր, նրանց առաջնորդներին, նրանց 5 մլն կոոպերատիվ փայատերերին և տեղական խնայողական միությունների 3.292 խորհրդի անդամներին: Ազգային ֆեդերացիան ստեղծվեց, երբ խնայողական բանկերին 1999թ. շնորհվեց կոոպերատիվ բանկերի կոչում, և որպես նրանց լիիրավ ներկայացուցիչ՝ ֆեդերացիան այսօր առաջ է տանում խնայողական բանկերի մոդելի ինքնատիպությունն ու յուրօրինակությունը Ֆրանսիայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի տնտեսական և հասարակական սեկտորներում:

Վերադառնալ նախորդ էջ