"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը գործարկեց "Աշտարակ" մարզային մասնաճյուղը

2017-05-11

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ Ն. Աշտարակեցու  փողոց, 86 հասցեում սույն թվականի ապրիլի 3-ին գործարկվել է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի "Աշտարակ" մասնաճյուղը: Այն "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի թվով ութերորդ մարզային մասնաճյուղն է: Հարկ է նշել, որ Արագածոտնի մարզում  կազմակերպությունը գործունեություն է իրականացնում 2011թ.-ից ի վեր և արդեն իսկ ունի կոոպերատիվի բազմաթիվ փայատերեր-վարկառուներ և ձևավորված վարկային պորտֆել:
Նոր բացված մասնաճյուղը կընդունի կոոպերատիվի հաճախորդներին երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ 9:00-18:00-ն: "Աշտարակ" մասնաճյուղն իր հաճախորդներին կառաջարկի Ֆարմ Կրեդիտի կողմից մատուցվող ողջ ծառայությունների փաթեթը՝ մասնավորապես՝ գյուղատնտեսական, ագրոբիզնեսի և ՓՄՁ վարկերի, ինչպես նաև գյուղատնտեսական լիզինգի մատչելի ծառայություններ, որոնք նախատեսված են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար:
Կազմակերպությունում վստահ են, որ մասնաճյուղի կողմից մատուցվող ծառայությունների գրավիչ պայմանների և բարձր որակի շնորհիվ մասնաճյուղը կարճ ժամանակահատվածում կդառնա տարածաշրջանի գյուղատնտեսների և ձեռնարկատերերի վստահելի գործընկերը:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

CIBP միջազգային ընկերության գլխավոր քարտուղար Անդրեա Քարների հոդվածը Ֆարմ Կրեդիտի տասնամյա տարեդարձի մասին

2015-02-10 Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվի տասնամյակի առթիվ միջազգային պատվիրակություն էր այցելել...

Ռոբերտ Ֆրեյզիի շնորհակալական խոսքը Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվին

2015-02-10 Ես մեծ պատվի և երախտագիտության արժանացա, երբ ձեր 10-ամյա տարեդարձի տոնակատարության օրն ինձ...

Ֆարմ Կրեդիտը գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի մասնակից

2015-02-10 Դեկտեմբերի 15-ին Արարատի քաղաքապետարանում "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի...