Ավարտվեց "Խելամիտ վարկավորում" քարոզարշավը

2016-11-01

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ Առևտրային կոոպերատիվն ամփոփեց "Խելամիտ վարկավորում" մեկամսյա կրթական - խորհրդատվական արշավը, որն արդեն երրորդ տարին շարունակ իրականացվում է Միկրոֆինանսավորման կենտրոնի (ՄՖԿ) նախաձեռնությամբ: Այս տարի "Խելամիտ վարկավորում" միջազգային արշավին միացան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 14 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը:
Ֆարմ Կրեդիտի ղեկավար անձնակազմը այս տարի Հայաստանի 5 մարզերում թվով 10 սեմինար – քննարկումների ընթացքում հանդիպեց շուրջ 250 անդամ – փայատերերի հետ: Հոկտեմբեր ամսվա ընթացքում կոոպերատիվի աշխատակիցները բոլոր ներկա և պոտենցիալ վարկառուներին անհատապես ներկայացրին արշավի հիմնական հաղորդագրությունները՝ տարածելով պաստառներ և բուկլետներ: "Խելամիտ վարկավորում" արշավի կարգախոսն է՝ "Կառավարե՛ք Ձեր պարտքը՝ թույլ մի տվեք, որ այն կառավարի Ձեզ":
Այս, բավականին արդիական հաղորդագրությունը լիովին արտահայտում է արշավի բուն առաքելությունը: Այն միտված է ներկա և պոտենցիալ հաճախորդների ֆինանսական գրագիտության և իրավագիտության մակարդակի բարձրացմանը:
Ֆարմ Կրեդիտի կողմից այդ նպատակով կազմակերպված սեմինար – քննարկումների ընթացքում բանախոսները ունկնդիրներին մանրակրկիտ ներկայացրին հատուկ արշավի համար նախապատրաստված հաղորդագրությունները, որոնք վերաբերում էին վարկավորման ընթացակարգին և ճիշտ, խելամիտ ձևով սեփական պարտքի կառավարմանը:
"Խելամիտ վարկավորման" հիմնական հաղորդագրություններն են՝ որքա՞ն վարկ կարող եմ վերցնել, որքա՞ն պետք է վճարել, արդյո՞ք հասկանում եմ պայմանագիրը, ի՞նչ պետք է անել դժգոհության դեպքում, ի՞նչ ռիսկ է ներկայացնում արտարժույթային վարկը:
Բանախոսների կողմից ներկայացված օրինակները, մասնակիցների տեղին հարցադրումները և ակտիվ քննարկումները ավելի արդյունավետ դարձրին այդ հանդիպումները: Ֆարմ Կրեդիտի բանախոսները ներկայացրին նաև կոոպերատիվի ստեղծման և զարգացման պատմությունը, խոսեցին ձեռնարկատիրության կոոպերատիվ մոդելի հիմնական սկզբունքներից և կառավարման առանձնահատկություններից:
Սեմինար – քննարկումներն անցկացվեցին թե՛ կոոպերատիվի մասնաճյուղերում, թե՛ գյուղական համայնքներում, մասնավորապես՝ Քանաքեռավան (Կոտայքի մարզ), Փշատավան, Հոկտեմբեր, Ծաղկալանջ և Արտիմետ (Արմավիրի մարզ), Ազատավան (Արարատի մարզ) գյուղերում և Սիսիան քաղաքում:
Մեր կոոպերատիվն իր առաջնային խնդիրներից է համարում աջակցել անդամ – փայատերերին պահպանել սեփական պարտքը խելամիտ մակարդակի վրա՝ նպաստելով վերջիններիս ֆինանսական կայունության ապահովմանը: "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Առևտրային կոոպերատիվը կարևորում է նման արշավների և կրթական – խորհրդատվական ծրագրերի դերը Հայաստանի գյուղական համայնքներում ներկա և պոտենցիալ անդամ - փայատերերի ֆինանսական գրագիտության և տեղեկացվածության մակարդակի բարձրացման մեջ:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ավարտվեց "Խելամիտ վարկավորում" քարոզարշավը

2015-02-10 Արդեն 4-րդ տարին անընդմեջ ՛՛Ֆարմ Կրեդիտ Արմենիա՛՛ վարկային կոոպերատիվն անցկացնում է...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ն միացել է գյուղվարկերի սուբսիդավորման ծրագրին

2015-02-10 ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ի գլխավոր...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" – ն նշեց իր թվով 10-րդ գրասենյակի՝ "Մյասնիկյան" մասնաճյուղի բացումը

2015-02-10 Սեպտեմբերի 18-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը նշեց կազմակերպության թվով...