Համագործակցություն Ասիական զարգացման բանկի հետ

2014-09-03

Ս.թ. սեպտեմբերի 3-ին "Կանանց ձեռներեցության ոլորտի աջակցման և զարգացման" ծրագրի շրջանակներում Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ի և "Ասիական զարգացման բանկի" միջև կնքվել է վարկային պայմանագիր, որի ընդհանուր արժեքը կազմում է 2,250,000 ԱՄՆ դոլար (900 միլիոն ՀՀ դրամ): Ծրագրի ֆինանսավորումը իրականացվելու է Գերմանա-հայկական հիմնադրամի միջոցով: Ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվելու են ՀՀ-ում կանանց ձեռներեցության և կանանց միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման խթանման նպատակով:

Վերադառնալ նախորդ էջ