ՀՀ Վարկային կազմակերպությունների միության ընդհանուր ժողովի տարեկան նիստը

2015-03-28

Ս.թ. մարտի 27-ին "Էրեբունի պլազա" բիզնես կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Վարկային կազմակերպությունների միության ընդհանուր ժողովի տարեկան նիստը։
Նիստի ընթացքում Միության նախագահ վերընտրվեց "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի Գլխավոր գործադիր տնօրեն/Նախագահ Արմեն Գաբրիելյանը: Իր ելույթում Արմեն Գաբրիելյանը հավաստիացրեց, որ իր նախագահության ընթացքում միությունը շարունակելու է արդյունավետ որոշումներ կայացնելու փորձերը՝ համատեղ ջանքերով ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայելու և անդամ-կազմակերպությունների ձայնը ավելի լսելի դարձնելու նպատակով:
Նիստի օրակարգային հարցերից էին նաև 2014 թ. ընթացքում Միության կողմից իրականացրած ծրագրերի քննարկումը, կազմակերպության 2014 թ. հաշվետվության ներկայացումը, 2015 թ. բյուջեի հաստատումը և այլն:

Վերադառնալ նախորդ էջ