"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ն մասնակցեց Գերմանիայի Մոնտաբուր քաղաքում կազմակերպված դասընթացին

2015-09-18

Սույն թվականի օգոստոսի 17-21 "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ աշխատակազմը Գերմանիայի Մոնտաբուր քաղաքում մասնակցեց Գերմանական Կոոպերատիվների ակադեմիայի (ԳԿԱ) կողմից հատուկ Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ թիմի համար կազմակերպված դասընթացներին: Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ի թիմում ընդգրկված էին կազմակերպության աշխատակազմի աշխատակիցներից՝ Գլխավոր գործադիր տնօրենի ղեկավարությամբ:

Գերմանական կոոպերատիվների ակադեմիան կառավարման և ֆինանսական ուսուցման ինստիտուտ է, որը կազմակերպում է այնպիսի դասընթացներ, ինչպիսիք են բանկային գործի ուսուցման ծրագրեր, սեմինարներ՝ գերմանական և միջազգային կոոպերատիվների միությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների համար:

Դասընթացի ժամանակ Ֆարմ Կրեդիտ Արմենիայի թիմը ուսումնասիրեց Մարդկային ռեսուրսների կառավարման զարգացման փորձը Գերմանական կոոպերատիվների ոլորտում և ստացավ  ֆինանսական ոլորտի վերաբերյալ հագեցած տեղեկատվություն, Դասընթացների ընթացքում խոսվեց նաև Գերմանիայում լիզինգային ոլորտի յուրահատկությունների մասին: Փոխադարձ քննարկումները դասընթացները է՛լ ավելի  ուսուցողական և տեղեկատվական դարձրեցին երկու կողմերի համար էլ:

Ֆարմ Կրեդիտ Արմենիայի թիմը հնարավորություն ունեցավ այցելելու Մոնտաբուր քաղաքում Ռայֆայզենի թանգարան, ինչպես նաև Վոլկսբանկի Դրայա և Մոնտաբուր քաղաքների մասնաճյուղեր:

Նշենք, որ գերմանական և հայկական կողմերի միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր:

Ընդհանուր առմամբ, հնգօրյա դասընթացը խորը և վառ տպավորություն թողեց Ֆարմ Կրեդիտ Արմենիայի թիմի վրա: Աշխատակիցները Երևան վերադարձան՝ գիտելիքների անգնահատելի պաշարով և անսահման ոգևորությամբ: Միջազգային լավագույն փորձին ծանոթանալը մեծ ներդրում կունենա Ֆարմ Կրեդիտի Արմենիայի հիմնական  նպատակի իրագործման հարցում, այն է՝ բարելավել կյանքի որակը Հայաստանի Հանրապետության գյուղերում` կառուցելով հաստատուն և որակյալ վարկային կոոպերատիվ, որը կմատուցի կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսավարկային ծառայություններ:

Վերադառնալ նախորդ էջ