"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ-ն համագործակցություն է սկսել գերմանական KfW բանկի հետ

2014-04-05

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ-ն 2014 թվականի մարտի 31-ին պայմանագիր է ստորագրել Գերմանա-Հայկական Հիմնադրամի հետ և դարձել գերմանական KFW զարգացման բանկի Ագրո Վարկավորման Ծրագրի մասնակից: Ի սկզբանե, այս ծրագրում ընդգրկված է եղել 5 առևտրային բանկ, և "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ – ն միակ բանկ չհանդիսացող ֆինանսական կառույցն է, որին թույլատրված է միանալ այս ծրագրին: Կոոպերատիվի աշխատակազմի ջանքերի շնորհիվ գործընթացը սկսվեց 2013թ. սեպտեմբերին և իրագործվեց 7 ամիս անց:
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ-ն մեծ փորձառություն ունի ագրովարկավորման ոլորտում և հաջողությամբ մասնակցում է տարբեր վարկավորման ծրագրերի, ինչպիսիք են՝ Հազարամյակի Մարտահրավերներ Հիմնադրամի "Ջրից դեպի շուկա", Համաշխարհային Բանկի ՓՄՁ վարկային և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ)-ի Գյուղական Վարկավորման ծրագրերը: Գերմանահայկական հիմնադրամի հետ այս պայմանագիրը հնարավորություն կտա մեծացնելու կոոպերատիվի վարկավորման հնարավորությունները, ընդ որում՝ այն խրախուսում է ներդրումային վարկերի ֆինանսավորումը:
Գերմանահայկական հիմնադրամը իրականացնում է “KfW Bankengruppe”-ի (Գերմանիա), "Համաշխարհային Բանկ-ի և "ՀՀ Կառավարության" ՓՄՁ ֆինանսավորման, բնակարային շուկայի, գյուղատնտեսական ֆինանսի, վերականգնվող էներգիայի համար նախատեսված ծրագրերը, ինչպես նաև "Տնտեսության կայունացման վարկավորում"-ը (ՀՀ Կառավարություն):

Վերադառնալ նախորդ էջ