Պաշտոն
Գործադիր/Վարչական օգնական
Վայր
Գլխամասային գրասենյակ
Աշխատանքային ժամերը
9:00-18:00
Կրթություն
Բարձրագույն
Կազմակերպություն
Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ
Պրոֆեսիոնալ հմտություններ
- Իտալերեն և անգլերեն լեզուների լավ իմացությունը պարտադիր է,
- Քարտուղարի և թարգմանչի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Մարդկանց հետ արդյունավետ փոխգործակցելու ունակություն,
- Քերականության, ուղղագրության, կետադրական նշանների իմացություն, նամակագրության կատարում
- Համակարգչային ծրագրերի իմացություն,
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է մագիստրոսի կոչում):
Աշխատանքի նկարագիր
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ Գլխավոր գործադիր տնօրենին անհրաժեշտ ադմինիստրատիվ աջակցության տրամադրում: Անհրաժեշտ է նշանակել հանդիպումներ, կատարել մուտքային/ելքային փաստաթղթաշրջանառություն, կատարել թարգմանություններ, պատրաստել գործուղումների փաթեթներ, ներառյալ ամրագրումներ, վիզայի լրացում և այլ դիմումներ:
Աշխատանքային պարտականություններն են՝
- Պահպանել ֆայլեր, ձեռնարկներ, արձանագրություններ և այլ գրառումներ
- Համակարգել և պահպանել Գլխավոր գործադիր տնօրենի հանդիպումների և միջոցառումների օրացույցը,
- Գործուղումների փաթեթների կազմում, ներառյալ տոմսերի ամրագրում, հյուրանոցների ամրագրում, վիզայի, այլ դիմումների լրացում և այլն,
- Իրականացնել ընդունարանի պարտականությունները և վարչական գործունեությունը, ներառյալ հյուրերին հանդիպելը և ընդունելությունների կառավարումը,
- Պատասխանել հեռախոսազանգերին, մուտքագրել նամակագրությունը, հետևել փոստին և նշանակել հանդիպումներ,
- Թարգմանել գրավոր և ձայնագրված նյութերը հայերենից/ռուսերենից անգլերեն և հակառակը,
- Կազմակերպել հանդիպումներ, անհատական և խմբային քննարկումներ, սեմինարներ և կոնֆերանսներ,
- Պատրաստել փաստաթղթեր, նամակներ և հուշագրեր,
- Աջակցել կազմակերպության ինտերնետային էջի նյութերի պատրաստմանը և թարգմանությանը:
Սեռ
Իգական
Անհրաժեշտ փաստաթղթեր
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներն իրենց ինքնակենսագրությունը (CV) կարող են ներկայացնել էլեկտրոնային տարբերակով hr@fca.am (վերնագրում անպայման նշելով պաշտոնի անվանումը):